Հետևեք մեզ։

Իսրայելը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խուսափել գնացքներից օգտվելուց

10:23, 07 ապրիլ 2026
Իսրայելը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խուսափել գնացքներից օգտվելուց

Իսրայելի զինված ուժերը հորդորել են Իրանի քաղաքացիներին մինչև երեկոյան ժամը 9-ը խուսափել գնացքներից օգտվելուց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ի էջում արված հայտարարությամբ իսրայելական կողմը փաստացիորեն նախազգուշացրել է իրանցիներին, որ իրենց թիրախում են լինելու երկաթուղիները։

«Ձեր ներկայությունը ձեզ վտանգի կենթարկի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընդ որում, գրառումն արվել է պարսկերենով՝ Իրանի բնակիչներին ավելի հասկանալի լինելու նպատակով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները