Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են նրան 2 ամսով կալանավորելու` Առաջին ատյանի դատարանի որոշումը, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Դատարանն իրավունք ունի 10-օրյա ժամկետում քննել բողոքը, բայց ակնկալում ենք, որ ամեն դեպքում, շտապ կարգով կքննի՝ հաշվի առնելով Դավիթի առողջական վիճակը»,- նշեց Մարտիրոսյանը։
Փաստաբանն առավոտյան այցելել է Դավիթին, նա թույլ է զգում իրեն։