Հետևեք մեզ։

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

22:59, 07 ապրիլ 2026
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում քվեարկության արդյունքում չի ընդունվել Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ մշակված բանաձևը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

 

Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը չի ընդունվել, քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են իրենց վետոյի իրավունքից։ 

 

Նշվում է, որ 11 երկիր կողմ է քվեարկել փաստաթղթին, երկուսը՝ ձեռնպահ։ 

 

Բանաձը կոչ է անում պետություններին համակարգել «հանգամանքներին համարժեք պաշտպանական ջանքերը»՝ նավերի անցումն ապահովելու համար։ Այն ներառում է քաղաքացիական նավերի ուղեկցումը և նեղուցը փակելու կամ արգելափակելու փորձերի կանխումը։

 

Փաստաթուղթը թույլատրում է կիրառել բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները՝ համաչափ հանգամանքներին, այդ թվում՝ նավերի ուղեկցումը: Բանաձևը պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի առևտրային նավերի վրա հարձակումները և ազատ տեղաշարժի ցանկացած խոչընդոտ: Տեքստը շեշտում է միջազգային ծովային իրավունքի պահպանումը:

 

Բանաձևի տապալման կապակցությամբ ՄԱԿ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունը ափսոսանք է հայտնել։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները