ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Նա (գլխավոր քարտուղարը) կոչ է անում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները և հետևել հրադադարի պայմաններին, որպեսզի տարածաշրջանում ճանապարհ հարթվի երկարատև և համապարփակ խաղաղության համար», - նշված է հայտարարության մեջ, որը տարածվել է ՄԱԿ-ի կայքում։