Հետևեք մեզ։

Ընդգրկված եմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակում, բայց ՌԴ քաղաքացի լինելու պատճառով չեմ ընդգրկել վերջնական ցուցակում․ Նորք-Մարաշ ԲԿ տնօրեն

14:36, 08 ապրիլ 2026
Ընդգրկված եմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակում, բայց ՌԴ քաղաքացի լինելու պատճառով չեմ ընդգրկել վերջնական ցուցակում․  Նորք-Մարաշ ԲԿ տնօրեն
Ապատեղեկատվությունները իմ պատգամավորների թեկնածուների ընտրական ցուցակում ընդգրկված լինելու մասին, որոնք տարածվում են մամուլի կողմից իրականությանը չեն համապատասխանում. այս մասին գրել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։
 
 
«Այո , ընդգրկված եմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակի մեջ որպես անկուսակցական, և ի շնորհիվ Պատվիրակների ընտրության , որոնց խորհին շնորհակալությունս եմ հայտնում զբաղեցրել եմ 86րդ սանդղակը։
ՀՀ Սահմադրության 48րդ հոդվածի 2րդ կետի պաճանջներին չհամապատասխանելու պատճառով չեմ ընդգրկվել ցուցակում։
 
Ինչպես տեսնում ենք, ՔՊ ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը
ՎՍՏԱՀԱԲԱՐ ԽՈՉՆԴՈՏ Է։
տղերք, բումերանգը նետելուց կասկա հագեք 
Բոլոր ինձ ճանաչողները քաջատեղյակ են իմ հայացքների, կամային ու հաստատակամ լինելու , ազգանվեր ու հայրենասեր տեսակին»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները