24News-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։