Իրանը դադարեցրել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով հրադադարի խախտման պատճառով։
Այս մասին գրում է Fars լրատվական գործակալությունը։
Լրատվականն ընդգծում է, որ նավերի անցումը ժամանակավորապես դադարեցվել է Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով։
Հրադադարի սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցով անցել է երկու նավթատար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանի ուղղությամբ հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։