ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը և նրա թիմը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում բանակցություններ կվարեն Իրանի հետ միայն այն պայմանով, որ Հորմուզի նեղուցը բաց մնա նավարկության համար։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Թրամփը և նրա բանակցային խումբը կենտրոնանալու են Իրանի հետ համաձայնության հասնելու վրա առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հոմրուզի նեղուցում նավարկությունը շարունակվում է առանց սահմանափակումների կամ ուշացումների։
Ապրիլի 8-ի գիշերը Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ ձեռք է բերվել երկշաբաթյա հրադադարի համաձայնություն։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ նշել է, որ նեղուցը բաց է։ Նշված նեղուցով իրականացվում է համաշխարհային նավթամատակարարումների, նավթամթերքների և հեղուկացված բնական գազի մոտ 20%-ը։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ երկիրը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի դեմ՝ ընդունելով Իրանի կողմից ներկայացված 10 կետանոց առաջարկը։