Հետևեք մեզ։

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

10:43, 09 ապրիլ 2026
Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։

«Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանն Իսրայելի վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների պատճառով, որոնց նպատակն է խափանել դիվանագիտական ​​նախաձեռնությունը, (Պակիստանի) վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ լուրջ բանակցություններ վարելու՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա», - գրել է նա X-ում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները