Մի խումբ քաղաքացիներ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ազատ արձակել Դավիթ Մինասյանին:
Եկեղեցուց բանտ, ապա հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու առողջական վիճակը մնում է մտահոգիչ, հայտնում է փաստաբանը:
Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ «Իմոնք» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հովհաննիսյանը քիչ առաջ ասաց․ «Տիկին Վարդապետյանը այդպես էլ չիջավ մեզ հետ հանդիպման։ Մենք հիմա կանենք ստորագրահավաք, կկցենք մեր դիմումին և նորից Անաիսի հետ կմտնենք Դատախազության շենք, կփորձենք նորից խնդրել։ Եթե նա չի ուզում իջնել, մենք կարող ենք բարձրանալ, իսկ եթե ոչ՝ կհանձնենք ու դուրս կգանք»։