Հետևեք մեզ։

18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարող դատական ակտի դեմ ի վնաս Դավիթի բողոք է բերել նաև հսկող դատախազը․ փաստաբան

14:19, 09 ապրիլ 2026
18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարող դատական ակտի դեմ ի վնաս Դավիթի բողոք է բերել նաև հսկող դատախազը․ փաստաբան
Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
 
 
«Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։
Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը - որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները