Հետևեք մեզ։

Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային թեմաներ

16:54, 09 ապրիլ 2026
Արաղչին Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային թեմաներ

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

«Մեր ԱԳ նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը», – հաղորդագրությունից մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները