Հետևեք մեզ։

«ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»․ այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Մարաղա գյուղում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 34-րդ տարելիցը

12:12, 10 ապրիլ 2026
«ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»․ այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Մարաղա գյուղում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 34-րդ տարելիցը
Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 34-րդ տարելիցը․ այս մասին գրառում է կատարել «Ապրելու երկիր»  կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
 
 
«Մարաղայի ջարդերը մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից է՝ կազմակերպված և իրականացված էթնիկ ատելության մթնոլորտում՝ նպատակ ունենալով վերացնել տեղի հայ բնակչությանը։
Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ և իրավապաշտպան Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելել էր գյուղ, սպանված բնակիչների մարմինները ենթարկվել էին անասելի դաժանության՝ անդամահատված, խոշտանգված, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան բնութագրել է որպես «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։
 
 
Խաղաղության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նման հանցագործությունները․ դրանք հիշելն ու դատապարտելը ոչ միայն պատմական պարտք է, այլ նաև ապագայի անվտանգության նախապայման։ Մոռացությունը դառնում է հող նոր հանցագործությունների համար։
Հիշում ենք և խնկարկում Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակը» ,-նշել է նա։։

Վերլուծական

Ամենաընթերցվածները