Հետևեք մեզ։

Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն, սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից․ Իրանի գերագույն առաջնորդ

14:19, 10 ապրիլ 2026
Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն,  սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից․  Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

 

«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն։ Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն», - ասել է նա ուղերձում՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Լիբանանը, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Թեհրանի դաշնակից «Հեզբոլլահ»-ի դեմ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները