Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից

16:12, 10 ապրիլ 2026
Աննա Վարդապետյանը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից

ՀՀ գլխավոր դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից, ArmeniaSputnik-ին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ 

 

Նրա խոսքով՝ երիտասարդի վիճակը մնում է նույնը, անփոփոխ, ծնողների այցելությունը նախկինի պես արգելված է։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները հաստատել են Դավիթի մոտ փակ գանգուղեղային վնասվածքի և ուղեղի ցնցման առկայությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները