Հետևեք մեզ։

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը․ փաստաբան

13:55, 13 ապրիլ 2026
Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը․ փաստաբան

Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00: Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին 11.04.2026թ-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը․ այս մասին գրել է Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ եղավ երկվորյակ եղբայրների ու Նիկոլ Փաշինյանի միջև, եղբայրներից մեկը՝ Դավիթ Մինասյանը, կալանավորվել է, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները