Հետևեք մեզ։

Վատիկանում անզորության նշան են համարել Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին

14:14, 13 ապրիլ 2026
Վատիկանում անզորության նշան են համարել Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին

Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Անտոնիո Սպադարոն պատասխանել է Հռոմի Լևոն XIV պապի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը՝ հայտարարելով, որ դա անզորության նշան է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

 

«Թրամփը չի բանավիճում Լևոն XIV-ի հետ. նա նրան աղերսում է վերադառնալ այն լեզվին, որն ինքը կարող է կառավարել։ Սակայն Պապը խոսում է այլ լեզվով, որը չի ենթարկվում ուժի, անվտանգության և ազգային շահերի քերականությանը», - նշել է Սպադարոն։

Նա ընդգծել է, որ Թրամփի քննադատությունն «անզորության խոստովանություն» է։

 

«Հնարավորություն չունենալով ճանաչել այս ձայնը՝ իշխանությունը փորձում է այն զրկել օրինականությունից», - նշել է Սպադարոն՝ հավելելով, որ իր խոսքերով Թրամփը բացահայտորեն ընդունում է Լևոն XIV-ի խոսքերի կշիռը։

«Եթե Լևոն XIV-ի խոսքերն անտեղի լինեին, ապա նա արժանի չէր լինի պատասխանի։ Փոխարենը՝ նրան հիշատակում են, անվանում, հակադրվում. սա նշան է, որ նրա խոսքերը նշանակություն ունեն», - ասել է Վատիկանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ Իրանի հետ կապված իր քաղաքականությանը չսատարելու համար։ Նա նշել էր, որ Լևոն XIV-ը Հռոմի պապ է ընտրվել «միայն այն բանի համար, որ ամերիկացի է»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները