Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց ռացիոնալ մոտեցման և Թեհրանի իրավունքների հարգանքի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ռացիոնալության, արժանապատվության, մարդկայնության և մեր իրավունքների պահպանման հիման վրա: Մենք երբեք չենք լքել բանակցությունների սեղանը, և նրանք (Միացյալ Նահանգները) թողեցին այն, որովհետև շատ բան էին խնդրել», - մեջբերել է Իլահիի խոսքը The Times of India թերթը: