ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ։
Նշենք, որ Կաթողիկոսին մեղադրվում են նրա մեջ, թե իբր Վեհափառը դատական ակտի կատարմանը խոչընդոտել է , որով պահանջվում է, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։