Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում զինված հարձակում է եղել, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։
Դեպքը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը մտել է դպրոցի տարածք և հրացանից կրակ բացել։
Հաղորդվում է նաև աշակերտներին պատանդ վերցնելու մասին։