Արշակ Սրբազանի խափանման միջոցը՝ վարչական հսկողությունը, մնաց անփոփոխ։
Դատախազը միջնորդել էր Արշակ Սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել: Դատախազ Ալիսա Բոյաջյանի պնդմամբ՝ Արշակ Սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։
Արշակ Սրբազանն էլ հայտարարեց, որ իր մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։
«Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու, անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է ու շինծու»,- ընդգծեց Սրբազանը։