Հետևեք մեզ։

Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար

12:29, 15 ապրիլ 2026
Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար

Իրանի իշխանությունները պլանավորում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Հորմուզի նեղուցը մեր երկրի հատուկ սեփականությունն է։ Ինչպես ցանկացած սեփականության համար, որը որպես լծակ է օգտագործվում տարբեր երկրների հետ փոխգործակցության համար, նրա համար նույնպես անհրաժեշտ է մշակել հատուկ ռեժիմ», - ասել է Մոհաջերանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները