Հետևեք մեզ։

Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են

00:16, 16 ապրիլ 2026
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են

Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ Hayastan.news-ը հայտնել էր, որ Մրգաշենում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները ապրիլի 13-ին Արթուր Ավագյանին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Նշենք, որ Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբյուժն էր, ուներ երեք անչափահաս երեխա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները