Հետևեք մեզ։

Մի քանի բռնակալներ ավերում են աշխարհը. Հռոմի պապ

20:00, 16 ապրիլ 2026
Մի քանի բռնակալներ ավերում են աշխարհը. Հռոմի պապ

Հռոմի Լևոն XIV պապը դատապարտել է պատերազմների վրա միլիարդներ ծախսող առաջնորդներին՝ նշելով, որ մի քանի բռնակալներ ավերում են աշխարհը, հաղորդում է Reuters-ը։

 

Ըստ գործակալության՝ հինգշաբթի Կամերուն կատարած այցի ժամանակ պապը անսովոր կոշտ արտահայտություններ է արել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում կրկին հարձակվել է նրա վրա։

 

Լևոն XIV-ը՝ ԱՄՆ-ում ծնված առաջին պապը, նույնպես դատապարտել է կրոնական ձևակերպումներ օգտագործող առաջնորդներին՝ պատերազմները արդարացնելու համար։

 

Նա Կամերունի անգլիախոս շրջանների խոշորագույն քաղաքում անցկացված հանդիպման ժամանակ, որտեղ գրեթե տասնամյակ տևած հակամարտությունը հազարավոր մարդկանց կյանք է խլել, «վճռական փոփոխության» կոչ է արել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները