Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ Պաշտպաններից Արամ Վարդևանյանը ներկայացրեց միջնորդությունը, նշելով, որ Սամվել Կարապետյանը 10 ամիս կալանավորված է եղել, որից 5-ը՝ բացառապես «կոչի» մեղադրանքի համար, որ ասել է՝ «մեր ձևով կմասնակցենք» եկեղեցու պաշտպանությանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքի մյուս դրվագներին, ապա տնտեսական հանցագործության վերաբերյալ դրվագներից մեկով, ըստ պաշտպանի, հիմնավոր կասկածը բացակայում է։
Պաշտպանի նկատեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ չափի գրավը՝ 4 մլրդ դրամ, և իրենք դեմ չեն, որ գրավի չափը ավելի մեծացվի 400 մլն դրամով՝ տնային կալանքի վերացմամբ։
Վարդևանյանը միջնորդեց վերացնել խափանման միջոց տնային կալանքը։