Հետևեք մեզ։

Նոր Նորքի դպրոցներից մեկում վեճի արդյունքում 13-ամյա երեխան մարմնական վնասվածքներ է ստացել

11:25, 18 ապրիլ 2026
Նոր Նորքի դպրոցներից մեկում վեճի արդյունքում 13-ամյա երեխան մարմնական վնասվածքներ է ստացել

Ապրիլի 17-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում  վիճաբանություն է տեղի ունենում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։45-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 13-ամյա Վ․-ն, 42-ամյա Առնո Մ․-ն և 14-ամյա Ռ․-ն  հարվածներ են հասցրել 13-ամյա Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները