Հետևեք մեզ։

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

13:54, 18 ապրիլ 2026
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը վերադարձնում է իր զինված ուժերի խիստ վերահսկողությանը։ Հազրաթ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ նեղուցը վերադարձել է իր նախկին կարգավիճակին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի սահմանափակ և վերահսկվող անցմանը Հորմուզի նեղուցով։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։ Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները