Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են անցկացնում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացնում է Մոսկվայում Իրանի դեսպանությունը։
«Այս պահին ընթանում է Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը»,- նշում է դեսպանությունը։