Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 58 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 88 կգ ու 91 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նախորդ տարի: ԵԱ-ի ոսկե մեդալը նվաճեց Ուկրաինայից Կամիլա Կոնոպովը (երկամարտ` 221կգ):
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Գառնիկ Չոլաքյանը: