Հետևեք մեզ։

Մալխաս Ամոյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար

21:44, 20 ապրիլ 2026
Մալխաս Ամոյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, սկսելով պայքարը որակավորման փուլից, հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուլուի նկատմամբ` 3:1 հաշվով:

Ապրիլի 21-ին Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ: 

Հայաստանի հավաքականից Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63կգ) կմրցեն բրոնզե մեդալի համար (55 կգ): Այս գոտեմարտերը ևս կկայանան ապրիլի 21-ին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները