Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առանցքային նշանակություն ունի Եվրոպական միության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ նիստի օրակարգում են նաև Հայաստանում ԵՄ նոր առաքելության ստեղծման, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը։