Հետևեք մեզ։

Իրանում 138 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

15:41, 21 ապրիլ 2026
Իրանում 138 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

Իրանում մոտ 138 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով հակամարտության սկզբից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական SNN հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դրանց թվում են ավելի քան 113 հազար բնակելի շենք, մոտ 23,5 հազար առևտրային շենք, 300-ից ավելի բժշկական հաստատություն, 32 համալսարան և 993 կրթական հաստատություն։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր Իրանում նաև ավելի քան 3300 մարդ է զոհվել։

Ապրիլի 8-ին կողմերի միջև հաստատվել է երկշաբաթյա հրադադար։ Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները