Հետևեք մեզ։

Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր. կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ)

20:47, 21 ապրիլ 2026
Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը։
 
«111 տարի անց Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ չվերականգնված արդարության ցավոտ խնդիր։ Այն ոչ միայն մեր պատմական հիշողության անբաժան մասն է, այլև մեր ազգային անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկը։ Սա մեր ժողովրդի բաց վերքն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել, բարձրաձայնել և հետևողականորեն պահանջել արդարություն։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը։ Պետք է շարունակենք ամրապնդել ազգային գիտակցությունն ու միասնականությունը՝ հանուն արդարության և հանուն արժանապատիվ ապագայի»,-ասվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները