Հետևեք մեզ։

Եթե մինչև մայիսի 20-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան

12:08, 22 ապրիլ 2026
Եթե մինչև մայիսի 20-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան

Եթե մինչև մայիսի 20-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ, ՀԾԿՀ–ում նիստից հետո լրագրողներին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

 

Նրա խոսքով` ներկայումս գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից։

 

«Այս փուլում փորձ է արվում բանակցությունների միջոցով ապահովել, որպեսզի ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը անցնեն պետությանը։ Սակայն եթե այդ ժամկետում արդյունք չլինի, գործընթացը կմտնի պարտադիր պետականացման փուլ։ Հաջորդ փուլում  նախատեսվում է անկախ լիցենզավորված կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքի գնահատում, որին կավելացվի օրենքով սահմանված 15 % փոխհատուցումը»,– ասաց նա։

 

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` իր պաշտոնավարման լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները