Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի բակում Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի ձայնագրություններին ու նշեց, որ դրանք մոնտաժված են. «Ես վստահ եմ՝ դրանց բազմաթիվ օրինակներին հենց դուք շատ լավ տիրապետում եք։
Լայն հասարակության մոտ հենց այն տպավորությունն է, որ այդ ամենը հերթական մանիպուլյատիվ, ստի ու կեղծիքի քարոզչության դրսևորումն է»։