«Flyone Armenia» ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը:
Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի Գյումրիի «Շիրակ միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան։