Հետևեք մեզ։

Անվտանգության խնդիրներ, թերի չափագրումներ. Լոռու մարզի համայնքների բնակիչները իրենց խնդիրներն են ներկայացրել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

12:20, 23 ապրիլ 2026
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզ՝ Մարգահովիտ, Դեբեդ և Դսեղ համայնքներ։
 
«Հայաստանը փոքր է, բայց ունի մեծ ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ծառայեն երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Բարձրացվող հարցերը բազմաթիվ են՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական խոչընդոտներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ։
 
Այդ խնդիրները պահանջում են հստակ և համակարգային լուծումներ։ Ցավոք, գյուղացին այսօր հաճախ մնում է միայնակ իր դժվարությունների դեմ պայքարում։
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։ Այդ ջերմ մթնոլորտում առավել հստակ է զգացվում՝ որքան կարևոր է իրար լսելը, հասկանալը և միասին լուծումներ գտնելը։
Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները