Հետևեք մեզ։

Կգնա՞ Ադրբեջան, եթե հրավեր լինի․ Մանասյանը չպատասխանեց հարցին

15:21, 23 ապրիլ 2026
Կգնա՞ Ադրբեջան, եթե հրավեր լինի․ Մանասյանը չպատասխանեց հարցին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը լիազորություն չի տալիս իրեն գործել երկրից դուրս, այն տարածվում է կոնկրետ երկրի տարածքում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23–ին, լրագրողների հետ ճեպազրույցում զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու անձամբ չի կապվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Ադրբեջանում պահվող հայերի հետ կապ հաստատելու համար:

 

Ըստ նրա՝ օմբուդսմենի մանդատը տարածվում է բացառապես Հայաստանի տարածքի վրա և ներառում է ՀՀ պետական ​​մարմինների կողմից կատարված խախտումները՝ անկախ զոհի քաղաքացիությունից կամ ազգային պատկանելությունից: Նա որևէ լիազորություն չունի մոնիթորինգ անցկացնել այլ երկրում:

 

Անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների և նրանց հարազատների միջև հանդիպումներ կազմակերպելու հնարավորությանը և հարցին, թե ինքը կգնա Ադրբեջան, եթե հրավեր լինի,  Մանասյանն ասել է, որ եթե ունենա հրապարակման ենթակա տեղեկատվություն, ապա հանդես կգա հայտարարությամբ։

 

Նաև հավելեց, որ եթե արձանագրի, որ ԱԳՆ–ն անգործություն է ցուցաբերում, այդ դեպքում ևս հրապարակավ հանդես կգա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները