Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկարաձգեց Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։
ՔԿ-ի հրապարակած ապացույցները՝ ձայնագրությունը, գործողությունների ծրագիրը, տարբեր թղթեր, շարժման մասնակիցները կեղծիք են որակում։