Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել

20:39, 23 ապրիլ 2026
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են Իրանից նավթ տեղափոխող, պատժամիջոցների տակ գտնվող նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարությունը X միկրոբլոգում։

 

«ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում արգելափակել են պատժամիջոցների տակ գտնվող, որևէ պետության դրոշի ներքո չնավարկող, Իրանից նավթ տեղափոխող M/T Majestic X նավը, որը նավթ էր տեղափոխում Իրանից», - ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն «խաթարել անօրինական ցանցերը և կանգնեցնել Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերը»։

«Միջազգային ջրերը չեն կարող օգտագործվել որպես վահան պատժամիջոցների տակ գտնվողների կողմից: Պատերազմի նախարարությունը կշարունակի զրկել անօրինական գործողներին և նրանց նավերին ծովային տիրույթում մանևրելու ազատությունից», - նշված է գրառման մեջ:

ԱՄՆ-ն տասնյակ նավեր է կալանել ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց ի վեր։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն այդ նավերը չի կալանում Իրանի մոտակայքում, այլ ավելի հեռու՝ Հնդկական օվկիանոսում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները