Հետևեք մեզ։

Աշխարհում չկա որևէ երկրին մեսիջ հղելու ավելի անհեթեթ եղանակ, քան այդ երկրի դրոշը վառելն է. ՔՊ-ական պատգամավոր

22:35, 23 ապրիլ 2026
Աշխարհում չկա որևէ երկրին մեսիջ հղելու ավելի անհեթեթ եղանակ, քան այդ երկրի դրոշը վառելն է. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ջահերով երթի մեկնարկին Թուրքիայի դրոշը վառելուն.

 

«Ինձ թվում է` աշխարհում չկա որևէ երկրին քաղաքական կամ դիվանագիտական մեսիջ հղելու ավելի անհեթեթ եղանակ, քան այդ երկրի դրոշը վառելն է: 

 

Կյանքում առաջին և վերջին անգամ ջահերով երթին մասնակցել եմ 2007 թվականի ապրիլի 23-ին, առաջին կուրսում: Ազատության հրապարակում միջոցառմանն իմ ներկայությունն ավարտվեց սկսվելուց 15 րոպե անց, երբ «խիզախ» դաշնակցականներն այրեցին Թուրքիայի դրոշը: Վստահ եմ, 17 տարեկանում ես չէի կարող ունենալ այդ գործողության վերաբերյալ խորը վերլուծություն ու գնահատական, բայց շատ լավ հիշում եմ անզորության ու թուլության անտանելի զգացումը այդ պահին` «իբր ի՞նչ»:

 

2026 թվականին Դաշնակցությունը դեռ դրոշ է վառում: 

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հարգելու ավելի արժանապատիվ ու ազդեցիկ ձևեր կան»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները