Քրեական վարույթ չունենք. այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի ենթադրյալ խախտումների մասին։
«Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների ասաց Արթուր Նահապետյանը։
Նշենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին
Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի ենթադրյալ խախտումների մասին
09:47, 24 ապրիլ 2026