Հետևեք մեզ։

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք կարող ունենալ․ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ)

16:51, 24 ապրիլ 2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ ԲՀԿ նախագահին ուղեկցել են նախընտրական ցուցակի թեկնածուները, կուսակցականներն ու համակիրները։
 
 
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ մենք չենք կարող մոռանալ մեր անցյալը․ եթե մոռանանք, չենք կարող ունենալ ապագա։ «Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույն կերպ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,– հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը

Վերլուծական

Ամենաընթերցվածները