Հետևեք մեզ։

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը ցավալի պարտություն կրեց Օլիմպիական չեմպիոնից

19:24, 25 ապրիլ 2026
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը ցավալի պարտություն կրեց Օլիմպիական չեմպիոնից

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) չկարողացավ նվաճել մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչ փուլում հայ ըմբիշի մրցակիցը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Զավուր Ուգուևն էր։ Գոտեմարտի առաջին հատվածում Հարությունյանն ուներ վստահ առավելություն և հաղթում էր 3:0 հաշվով։ Այնուամենայնիվ, ընթացքում մեր մարզիկը բաց թողեց մրցակցի չորս միավորանոց հնարքը, ինչից հետո պարտություն կրեց տուշեով։

Հիշեցնենք, որ Հարությունյանը մրցաշարում մեկնարկել էր տպավորիչ հաղթանակներով։ Որակավորման փուլում նա 11:0 հաշվով ջախջախել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին, իսկ քառորդ եզրափակիչում վստահորեն՝ 11:1 հաշվով, առավելության էր հասել ուկրաինացի Կամիլ Կերիմովի նկատմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները