Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ չեմպիոն:
Տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 398 կգ արդյունքով 6-րդն է (183+215):