Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մասնավորապես տաքսի մեքենաների վարորդներին վերաբերող խնդիրներին․ այս մասին հայտնում է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Լիաննա Մանուկյանը։ Նա, մասնավորապես, գրել է․
«Վարորդական իրավունքների, բալային համակարգի և դրանցից բխող արհեստական խնդիրները օրակարգային հարցեր են։
Խոսելով խնդիրներից՝ խոսվեց նաեւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Այո՛, մեղմ ասած՝ արդարացի չէ, որ օրվա ապրուստը վաստակող տաքսու վարորդները և առհասարակ վարորդները, ովքեր ընդամենը անձնական նպատակով են օգտագործում իրենց մեքենաները, օգտվում են նույն բալային համակարգից։
Մի ամբողջ օր մեքենա վարելով ապրուստի միջոցը վաստակող մարդիկ նվազագույնը պետք է ունենան 30 բալ։ Բալային համակարգի մեխանիզմին անցնելուց հետո անգամ թվերն են վկայում դրա մասին, որ իրականում ոլորտը վատ վիճակում է, մոտ 180.000 քրեական գործ կա վարորդական իրավունքների խախտումների վերաբերյալ։
Փոքրիկ խախտումների դեպքում բալերի զրոյացման դեպքում մարդուն կանգնեցնում զրկվել վարորդական իրավունքից, կանգնել քրեական պատասխանատվության առաջ, համարվել դատապարտված՝ զրկվել վիզա ստանալու հնարավորությունից, այլ ոլորտում աշխատելու հնարավորությունից, զրկվել ապրուստի միջոցից, ունենալ գերծանրաբեռնված դատական համակարգ։
Կարճ ասած՝ օրենքի կետը պետք է վերանայել, վերացնել կամ փոփոխել»։