Հետևեք մեզ։

ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած

13:21, 26 ապրիլ 2026
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած

Ապրիլի 26-ին, ժամը 11։16-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար բնակավայրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն՝ մինչ շտապօգնության մոտենալը, այնուհետև մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հոսպիտալացվել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները