Երրորդ տարին անընդմեջ հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայում ամենաուժեղ ծանրամարտիկն է։ Գերծանր քաշային կարգում (+110) հայ մարզիկի հաղթանակով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։ Վրաստանի Բաթումի քաղաքում Լալայանը երկամարտի 451 կգ արդյունք գրանցեց։
Նա պայքարը սկսեց այն ժամանակ, երբ բոլորն ավարտել էին ելույթները։