Հետևեք մեզ։

Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է մարզական կարիերան

18:02, 26 ապրիլ 2026
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է մարզական կարիերան

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանն ավարտեց մարզական կարիերան` այդ մասին հայտնելով Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կին ծանրորդների պայքարում Տաթև Հակոբյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 102 կգ, 106 կգ: Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` նա ԵԱ-ում 12-րդն է:

 

Հակոբյանը վերջին մոտեցումից հետո` հենց մրցահարթակում հանեց մարզակոշիկները` դրանով իսկ հայտարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները