Հետևեք մեզ։

Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը․ Աննա Հակոբյան

14:09, 27 ապրիլ 2026
Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը․ Աննա Հակոբյան

Խախտվել են իմ իրավունքները. այս մասին հայտարարել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

«Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասը հատուցելու պահանջով»,-նշել  է նա։

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:

«Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։

Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»,-իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները